Բաժիններ՝

Վան Գոգի կտավը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է 27,6 մլն դոլարով

Նիդեռլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի «Կառանված նավակներ» կտավը Չինաստանի Հոնկոնգ քաղաքի Christie’s աճուրդում վաճառվել է 27,6 միլիոն դոլարով, ինչը ցածր է մասնագետների ակնկալած գումարից։

Այս մասին հաղորդել է South China Morning Post պարբերականը։Ինչպես նշում է հրատարակությունը, փորձագետներն սպասում էին, որ Կառլո Բուրբոն Սիցիլիացու կնոջը՝ Կամիլային պատկանող կտավը կհաջողվի վաճառվել 29,6 միլիոնից մինչև 48,8 մլն դոլարով: Արդյունքում Վինսենթ վան Գոգի աշխատանքը, որն ամենաթանկ լոտն էր, գնվել է 32,1 մլն դոլարով, ներառյալ գանձումները։

Վաճառքի գումարն առանց գանձումների կազմել է 27,6 մլն դոլար։Թերթի գնահատումներով, սեպտեմբերի 26-ին Christie’s-ի՝ Հոնկոնգի նոր ասիական կենտրոնակայանում կայացած առաջին աճուրդում արվեստի շատ գործեր վաճառվել են ակնկալվածից ցածր կամ նվազագույն շեմից փոքր-ինչ բարձր գումարով, չնայած աճուրդի առաջացրած հանրային հետաքրքրությանը:

Նշվում է, որ արվեստի շուկան վերջին երկու տարում դժվար ժամանակներ է ապրում։ Այսպես, Sotheby’s աճուրդի տան հիմնական շահույթը 2024 թ. առաջին կեսին նվազել է 88 %-ով։ Christie’s-ի ասիական ստորաբաժանումը նույնպես վաճառքների անկում է արձանագրում արդեն երկու տարի, նշում է հրատարակությունը։2024 թ. մայիսին Sotheby’s-ը հաղորդել էր Կլոդ Մոնեի «Խոտի դեզ Ժիվեռնիում» կտավը 34,8 միլիոն դոլարով վաճառելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս