Արմեն Գրիգորյանը Նիդերլանդներում ներկայացրել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակն ու առկա մարտահրավերները
Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Յոստ Ֆլամանդի հետ:
ԱԽ-ի հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունների շուրջ՝ ընդգծելով տնտեսական հարաբերությունների զարգացումը:
Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու առկա մարտահրավերներին:
Բացի այդ, ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է նաև Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Եվրոպական հարցերի հանձնաժողովի և պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում ծավալվել է բովանդակալից քննարկում, որի ընթացքում ԱԽ քարտուղար Գրիգորյանը պատասխանել է պատգամավորների հարցերին