ՀՀ փոխվարչապետն ու Կիպրոսի պաշտպանության նախարարն ընդգծել են ռազմական կրթության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնման նշանակությունը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է պաշտպանության բնագավառում Կիպրոսի հետ ձևավորված համագործակցությունը:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են ռազմական կրթության, ինչպես նաև կիբեռանվանգության ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնման նշանակությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերին: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30