Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը։

Դատարանը Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրել. կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով, բացակայելու արգելք եւ վարչական հսկողություն։

Հիշեցնենք, որ Մինասյանը պաշտոնից հեռանալուց մեկ ամիս անց կալանավորվել էր։ Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանին և իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30