ՀՀ-ն կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի կարգավորմանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերը. Պապիկյան
Հայաստանը ուշադիր հետևում է Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Կիպրոսի գործընկերոջ հետ մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի կարգավորմանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերի հանրահայտ սկզբունքները։ Չենք կարող չանդրադառնալ նաև Կիպրոսի անմիջական հարևանությամբ Մերձավոր արևելեքում տիրող իրավիճակին: Նախարարի հետ կիսվեցինք մեր գնահատականներով և մեր մտահոգություններով»,- ասաց Պապիկյանը։