Բաժիններ՝

Անչափահասի մասնակցությամբ ողբերգական դեպք՝ Մարտունիում

Երեկ՝ ուշ երեկոյան, 168.am-ը տեղեկություն ստացավ, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի գյուղերից մեկում անչափահաս աղջիկ երեխայի ինքնասպանության դեպք է տեղի ունեցել:

Փորձեցինք տեղեկությունը ճշտել Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Ոստիկանության լրատվական ծառայությունից: Տեղեկությունը հաստատեցին, սակայն ողբերգական պատահարի պատճառների մասին որևէ մանրամասն չհայտնեցին:

«Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18:21-ին, «Մարտունի» ԲԿ-ի շտապօգնությունից հայտնել են, որ կանչով մեկնել են Վարդենիկ բնակավայրում գործող փոստի մոտ, որտեղ արձանագրել են 14-16 տարեկան, անձը չպարզված աղջկա մահ:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ աղջիկը 2008թ. ծնված` նույն գյուղի բնակիչ է, ով ինքնասպանություն է գործել իրենց տանը կից հացատան նախասրահի տանիքի երկաթյա խողովակից հակի թելով կախվելու միջոցով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- ասացին ՆԳՆ Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Կարդացեք նաև

168.am-ը ցավակցում է երեխայի ծնողներին, ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Տեսանյութեր

Լրահոս