Բագրատ սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոսը կանգնած է դժվար ընտրության առաջ՝ գնա՞լ, թե՞ չգնալ մայր տաճարի վերաօծմանը, որին մասնակցելու է նաեւ ՔՊ-ի վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Եթե գնա-կանգնի Փաշինյանի կողքը, իսկ մի քանի օր հետո նրանից ազատվելու կոչով փորձի համախմբել ժողովրդին, չի հասկացվի:

Իսկ չգնալը կնշանակի չմասնակցել սեփական տան վերաբացմանը եւ խորացնել եկեղեցու հետ հակասությունները։ Սրբազանի շրջապատից վստահեցրին, որ այս պահին տրամադրված է չգնալ, սակայն որոշումը դեռ կարող է փոխվել։

Ի դեպ, վերաօծման արարողության ժամանակ տաճար կարող են մտնել միայն հրավիրատոմսերով: Եվ անգամ ԱԺ պատգամավորներից ոչ բոլորին են հրավիրել` միայն ղեկավար կազմին, խմբակցությունների եւ հանձնաժողովների ղեկավարներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30