
Պահոցից ատրճանակ էր նետել, իսկ մեքենայում մոխրացած հետքերով կաթուցիչ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 21-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, Ուլնեցու և Բաբայան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, թմրամիջոց և զենք պահելու ու կրելու կասկածանքով ձերբակալել և քննչական բաժին են ներկայացրել 22-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Մերսեդեսով» հանդերձ:
Ձերբակալման ժամանակ նա մեքենայի պահոցից նետել է «BLOW» գրառմամբ ատրճանակ, իսկ մեքենայի սրահում հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: