
Միրզոյանն ու Լանդսբերգիսը քննարկել են Հայաստան-Լիտվա գործընկերության լայն շրջանակ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ քննարկել է երու երկրների միջև առկա գործընկերության լայն շրջանակ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Ժողովրդավարության ամրապնդումը, մեր քաղաքացիների համար ավելի խաղաղ և բարեկեցիկ միջավայրի ուղղությամբ աշխատելը, Եվրոպական միության հետ գործընկերությունը խթանելու ջանքերը. սրանք ընդհանուր արժեքներ և հեռանկարներ են, որոնք մենք կիսում ենք Լիտվայի հետ», – գրել է Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ ուրախ է կոնկրետ հնարավորություններ ուսումնասիրել իր լավ գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։