2012 թ. փետրվարին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց՝ իրատեսական է համարում Բրիտանական թանգարանում գտնվող Անահիտ աստվածուհու արձանի գլուխը և ձեռքերը Հայաստան բերելը. Հայկ Դերզյան
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արմեն Աշոտյանի սկսած գործի մասին…
Ինչպես գիտենք պտղաբերության, մայրության աստվածուհի Անահիտի արձանը մոտ վեց ամսով Բրիտանիայից Հայաստան է տեղափոխվել:
Մինչ իշխանական թևը նկարվում է արձանի հետ, մի փոքր հիշեցում։
2012 թվականի փետրվարին այն ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն հայտարարեց, որ իբրև վերջնանպատակ իրատեսական է համարում Բրիտանական թանգարանում գտնվող Անահիտ աստվածուհու արձանի գլուխը և ձեռքերը, Հայաստան բերելը: «Հեշտ չի լինի, բայց դա կախված է բրիտանական կողմի կամքից և մեր՝ հայերի հետևողականությունից, թե ինչքանով մենք այն կպահենք Հայաստանի հասարակական օրակարգում»։
Այդ ժամանակ տեղի էր ունեցել հավաք (2012թ.) ու հավաքվել էր 20.000 ստորագրություն։
։