«Մեր մեքենան առգրավել են, որպեսզի չհասնեն Երևան․ սա քաղաքական պատվեր է»․ Անդրանիկ Հակոբյան

«Տարբեր պատճառաբանություններով մեր մեքենան առգրավել են, որպեսզի չկարողանանք գալ Երևան։ Ես հիմա այլ մեքենայով Երևանի ճանապարհին եմ։ Առգարվված մեքենան հիմա Մարտունու ոստիկանությունում է։ Ես գալիս եմ Երևան՝ համալիրում Բագրատ Սրբազանի հավաքին մասնակցելու։ Արհեստական խոչընդոտ են ստեղծում»,-168․am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ Վարդենիսի տարածքային կազմակերպության ղեկավար Անդրանիկ Հակոբյանը։

Նա նշեց, որ իրենց մեքենան կանգնեցրել են, ակտեր են գրել, ապա հրանահգ է եկել՝ այն տուգանային հրապարակ տեղափոխել․ «Նախ անվտանգության գոտիները կապված չլինելու պատճառաբանությամբ, ապա՝ «եռանկյուն» չունենալու պատճառաբանությամբ ակտեր գրեցին, հետո երկրորդ մեքենան է մոտենում և ասում, որ հանձնարարական կա՝ մեքենան պետք է պլաշադկա տանենք։ Ասացի՝ շատ լավ։

Մեքենան տարան պլաշադկա։ Ես բարձրացա ոստիկանության բաժին։ Պարեկների գումարտակի հրամանատար էր, ինչ էր, կոչումով մայոր էր, իր հետ խոսեցի, ասաց՝ մենք պարտավոր չենք ձեզ ինֆորմացիա տալու, ասացի՝ մենք տեղ էինք գնում, դուք խոչընդոտել եք, պատճառը չիմանա՞նք։ Այդ ամենից հետո ասացին, թե իբր մեքենայի տերը երևանցի է, հարկադիր կատարման հետ 20000 դրամի խնդիր ունի, մեքենայի տերն ասում է՝ նման խնդիր չունի, բայց անգամ այդպիսի խնդրի դեպքում մեքենան չի առգրավվում։

Այդ տղան, որի հետ գալիս էինք, ամեն օր գնում-գալիս է՝ իրենց դիմացով և ոչինչ չեն արել։ Դա հաստատ խոչընդոտ է։ Այդ պատվերը գալիս է Վարդենիսից, որտեղ էլ ճնշում են գործադրում հիմնարկների ղեկավարների վրա, թե ձեր աշխատակիցներն ուր են գնում։ Սա հստակ խոչընդոտ է, որպեսզի չհասնենք Երևան։ Ես մայորին էլ ասացի, որ քաղաքական պատվեր են կատարում, որը սխալ է։ Պատվերով եկան, կանգնեցրին, ակտերը գրելուց հետո պարեկների երկրորդ մեքենան մոտեցավ, ասաց՝ հրահանգ կա, մեքենան պլաշադկա պետք է գնա»։

Տեսանյութեր

Լրահոս