Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Լըկորնյուին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Շնորհավորանքում մասնավորապես ասված է.
«Հարգարժա՛ն Սեբաստիան, մեծ ուրախությամբ Ձեզ եմ հղում իմ ջերմագին և անկեղծ շնորհավորանքը՝ զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա սերտ համագործակցությունը կշարունակվի և էլ ավելի կընդլայնվի ու կզարգանա՝ ի շահ մեր երկրների»:

Տեսանյութեր

Լրահոս