Բաժիններ՝

Անձրևները կշարունակվեն

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 22-24-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ն առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երեւանում սեպտեմբերի 22-24-ը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +20+22։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +16+19,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +19+21,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+16,

Լոռի՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +13+17,

Տավուշ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +16+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+15,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +17+21,

Արարատ՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +21+24,

Արմավիր՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +21+23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+16,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +22+24,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +23+26,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +19+21:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս