Բաժիններ՝

Սպերցյանի դուբլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթանակ տոնել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է դուբլի հեղինակ «Կրասնոդար»-ի կազմում:

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Կրասնոդար»-ն արտագնա խաղում մրցեց «Ակրոն Տոգլիատի»-ի հետ և առավելության հասավ  2:5 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ` աչքի ընկնելով 29-րդ և 59-րդ րոպեներին: Նա փոխարինվեց 82-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Կրասնոդար»-ը գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 21 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30