Բաժիններ՝

Հրդեհ մթերային խանութում

Սեպտեմբերի 21-ին, ժամը 00:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքում՝ մթերային խանութում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:56-ին, մարվել՝ 02:57-ին: Մթերային խանութում (90 քմ) այրվել են 10 սառնարան, պլաստմասե առաստաղը (90 քմ) և սնունդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս