
Որևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն և կենսական անհրաժեշտություն չէ՝ կորսվում է. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ
Անկախությունը, ինչպես և հաղթանակը տրվում է արժանիներին՝ նրանց, ովքեր այդ արժեքները պայքարով, զրկանքների գնով ձեռք բերելուց հետո գիտեն նաև պահել:
Որևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն և կենսական անհրաժեշտություն չէ՝ կորսվում է:
Փա՛ռք Անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր բոլոր նահատակներին, որոնց հիշատակին հարգանքի տուրքը առաջին հերթին ազգովի արժանի լինելն է նրանց սխրանքին և տեր կանգնելը նրանց սրբազան գործին:
Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին: