Բաժիններ՝

ԵՄ-ն Ռուսաստանի ակտիվներից ստացված եկամուտների մի մասը կուղղի Ուկրաինայի էներգետիկայի ոլորտի վերականգնմանը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ էներգետիկայի ոլորտում օգնության շրջանակներում Ուկրաինային շուրջ 100 մլն եվրո կհատկացվի ռուսական սառեցված ակտիվների եկամուտների հաշվին։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Շուրջ 100 միլիոն եվրո կհատկացվի (էներգետիկ ենթակառուցվածքում) վերանորոգման աշխատանքների և էներգիայի վերականգնվող աղբյուրների համար։ Այդ 100 միլիոնը վերցվում է ռուսական սառեցված ավուարներից», – ասել է Եվրահանձնաժողովի նախագահը Էներգետիկայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլի հետ Բրյուսելում անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ֆոն դեր Լայենը հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի ռուսական ակտիվներից ստացված արտակարգ եկամուտների մի մասն Ուկրաինային փոխանցել որպես օգնություն էներգետիկայի ոլորտում:

«Իրավական առումով մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները սառեցված ռուսական ավուարներից ստացված եկամուտներն օգտագործելու համար։ Դա հեշտ չի եղել, բայց հիմա դա արվել է։ Այդ եկամուտների մի մասը ծառայելու է պաշտպանական նպատակներին, մյուսը՝ էներգետիկ նպատակներին», – ասել է ֆոն դեր Լայենը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են վերաբերվում ԵՄ անդամ պետություններն այդ միջոցների օգտագործմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս