Բաժիններ՝

Շենքի մոտ ծեծի է ենթարկել 38-ամյա կնոջը, քաշել մազերից ու տարել դեպի մեքենան. Ոստիկանները մեկ օր անց գտել են տղամարդուն

Սեպտեմբերի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել մի քաղաքացուց, ով հայտնել է, որ ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Անիտա Հ.-ի բնակության վայրի շենքին է մոտեցել սև գույնի «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա, որի միջից իջել է մի քաղաքացի, բռնություն կիրառել Անիտա Հ.-ի նկատմամբ, ծեծի ենթարկել, քաշել մազերից և տարել դեպի ավտոմեքենան:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Մարտին Ա.-ն, իսկ ավտոմեքենայում եղել է նաև ոմն Արմանը:

Դեպքի փաստով սպանության փորձ, անձի առևագում և մարմնական վնասվածքներ պատճառելու հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանները պարզել են, որ ոմն Արմանը Երևանի բնակիչ, 42ամյա Արման Պ.-ն է և ժամերի ընթացքում ոստիկանները պարզել են, որ կասկածյալ Մարտին Ա.-ն գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում ու ոստիկանները, մեկնելով նշված փողոց, հայտնաբերել են նրան և անձին առևանգելու և ֆիզակական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Կայքի տեղեկություններով՝ նրան ձերբակալել եւ ու տեղափոխել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս