Բաժիններ՝

Բժշկական կենտրոնի հարակից տարածքում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ սեպտեբերի 18-ի ժամը 9.30-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի 3-րդ նրբանցքում՝ բժշկական կենտրոնի հարակից տարածքում, կրակոցներ է արձակել օդ:

Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել «Մերսեդեսի» վարորդ 33-ամյա երիտասարդին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «KUZEY 911» տիպի ատրճանակ՝ դատարկ պահեստատուփով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս