Չինաստանը հայտնաբերել է 400 միլիոն տոննա նավթի պաշարներ
Չինական արդյունահանող ընկերությունները 2023 թվականին հայտնաբերել են նոր հանքավայրեր՝ մոտավորապես 400 մլն տոննա նավթի և 400 մլրդ խոր. մետր բնական գազի պաշարներով։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի բնական պաշարների նախարարության պլանավորման հարցերով գլխավոր մասնագետ Ու Հայյանը։
«Անցյալ տարի Չինաստանը հայտնաբերել է հանքավայրեր, որոնց պաշարները կազմում են 400 մլն տոննա նավթ, ինչպես նաև 400 մլրդ խոր. մետր գազ», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ինչպես պարզաբանել է պաշտոնյան, Չինաստանն «էլ ավելի ամուր գերիշխող դիրք» է զբաղեցնում այնպիսի հանքանյութերի արդյունահանման բնագավառում, ինչպիսիք են վոլֆրամը, մոլիբդենը, անտիմոնը, բյուրեղային գրաֆիտը և ֆոսֆորիտը։
«Պետք է ասել, որ մենք մշտապես ուժեղացնում ենք մեր կարողությունները՝ ռեսուրսներով ապահովելու նոր ձևավորվող ճյուղերը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն», – հավելել է Ու Հայյանը։
Չինաստանի պետական վիճակագրական վարչության տվյալներով՝ երկրի նավթի և գազի հատվածը հունվար-օգոստոսին նավթի արդյունահանումը տարեկան կտրվածքով ավելացրել է 2,1 %-ով (մինչև 142,79 մլն տոննա), իսկ բնական գազի արդյունահանումը` 6,6 %-ով (մինչև 163,7 մլրդ խոր. մետր):