Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին
Մեկ օրվա հանգստից հետո Բուդապեշտում վերսկսվեց շախմատի Համաշխարհային 45-րդ Օլիմպիադան, որի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին։
Միակ հաղթանակը Նիկիտա Վիտյուգովի նկատմամբ տարավ սպիտակ ֆիգուրներով խաղացած Հայկ Մարտիրոսյանը։ Մյուս երեք՝ Շանթ Սարգսյան-Դեվիդ Հոուելլ, Գաբրիել Սարգսյան-Մայքլ Ադամս, Ռոբերտ Հովհաննիսյան-Գեվեյն Ջոնս պարտիաները խաղաղ ավարտ ունեցան:
Հայաստանի հավաքականը վաստակել է 12 միավոր և կիսում է 3-6 տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով մեր հավաքականը 5-րդն է:
Հայ շախմատիստները նախորդ 6 մրցափուլերում հաղթել են Մալթային (4-0), Անդդորային (3-1), Բրազիլիային (3-1), Շվեդիային (2,5-1,5) և Ֆիլիպիններին (2,5-1,5), պարտվել Չինաստանին (1,5-2,5)։
Համաշխարհային Օլիմպիադիան անցկացվում է 11 մրցափուլով, կավարտվի սեպտեմբերի 22-ին: