Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի. Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման. ՉԼ այլ արդյունքներ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան հիմնական խմբի առաջին տուրի ևս 6 հանդիպումներ։

«Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց` 0:0: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 66-րդ րոպեին:

Գլազգոյի «Սելթիկ»-ը սեփական հարկի տակ ընդունելով Բրատիսլավայի «Սլովան»-ին պարտության մատնեց 5:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 76-րդ րոպեին:

Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա խաղում 0:3 հաշվով առավելության հասավ «Բրյուգե»-ի նկատմամբ, նույն հաշվով Պրահայի «Սպորտակ»-ն հաղթեց «Զալցբուրգ»-ին: Ոչ-ոքի գրանցվեց «Բոլոնիա»-«Դոնեցկի Շախտյոր» (0:0) խաղում: Իսկ ՊՍԺ նվազագույն հաշվով գերազանցեց «Ժիրոնա»-ին:

Չեմպիոնների լիգայի առաջին տուրի շրջանակներում ևս 6 հանդիպում կկայանա սեպտեմբերի 19-ին: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս