Բաժիններ՝

Տավուշում գազի բալոնի պայթյունի հետևանքով 37-ամյա տղամարդը ստացել է ամբողջ մարմնի թերմիկ այրվածքներ և հոսպիտալացվել

Սեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի բաժին են զանգահարել «Բերդ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ գազի բալոնի պայթելու հետևանքով ամբողջ մարմնի թերմիկ այրվածք մոտ 90 տոկոս ախտորոշմամբ շտապօգնության խումբը ժամը 00։50-ին իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Գ․-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր մեկնած Տավուշի բաժնի օպերատիվ խմբին Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Լիլիթ Գ․-ն հայտնել է, որ ամուսինը՝ Արմեն Գ․-ն նույն օրը՝ ժամը 00։05-ի սահմաններում, տնից դուրս է եկել, իջել նկուղ՝ խոզերի համար կեր պատրաստելու նպատակով և այդ պահին լսվել է գազի բալոնի պայթյուն, որի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքները:

Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս