Բաժիններ՝

Վրաստանի սահմանապահ ծառայությունը արգելել է Արսեն Խառատյանի մուտքը երկիր

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Վրաստանի սահմանապահ ծառայությունը արգելել է Արսեն Խառատյանի մուտքը երկիր։

Արսենն արդեն 5 ժամ է պահվում է Թբիլիսիի օդակայանում։ Հույս ունեմ, որ հարցը լուծում կստանա»:

Հիշեցնենք, որ Արսեն Խառատյանը «Քաղաքացիական պայմանագիր» միավորման հիմնադիրներից է, ՀՀ վարչապետի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդականը, «Ալիք Մեդիա» վերլուծական-լրատվական կայքի հիմնադիրը:

2014 թվականից բնակվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ հիմնել և ղեկավարում է «Ալիք մեդիա» հայալեզու լրատվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30