
Յամալը` Եվրոյի ժամանակ դասերը սովորելու մասին

Լամին Յամալը խոսել է Եվրո-2024-ի ժամանակ սովորելու մասին:
Իսպանիայի և «Բարսելոնայի» կիսապաշտպանը ստիպված է եղել սովորել Եվրոպայի առաջնության ժամանակ, որպեսզի ամռանը հանձնի իր դպրոցական քննությունները։
«Ես էյֆորիայի մեջ էի, բայց տխուր էի, քանի որ երեկոյան բոլորը շարունակում էին PlayStation խաղալ, և ես ստիպված էի շուտ հեռանալ:
Ի վերջո, համաձայնեցի, որ դա կարևոր է։ Ես ամեն ինչ հասկացա, զանգեցի մորս ու անջատեցի բջջայինս։
Ես հանձնեցի քննությունը միջնակարգ կրթություն ստանալու համար »,- ասել է 17-ամյա խաղացողը։
Հիշեցնենք, որ Յամալը դարձավ Եվրոյի պատմության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը։ Նա դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Մրցաշարում հաղթել է Իսպանիայի հավաքականը՝ եզրափակիչում հաղթելով Անգլիային (2:1):