
Երիտասարդները չեն սովորում մեր փորձից, նրանք կարծում են, որ ամեն ինչ գիտեն»

Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ չի պատրաստվում մարզիչ դառնալ:
«Ինձ համար դժվար կլինի մարզիչ դառնալ, քանի որ ոգևորություն չունեմ ներկայիս սերնդի նկատմամբ: Դժվար է հատկապես ֆուտբոլում։
Նրանք դասեր չեն քաղում մեր փորձից: Նրանք կարծում են, որ ամեն ինչ գիտեն, կարծում են, որ հեռախոսները, TikTok-ը, Instagram-ը լավ կսովորեցնեն իրենց։
Ես այլ մտահոգություններ ունեմ, կյանքիս մեկ այլ հատված՝ բիզնես, որն ինձ ոգեշնչում է։ Դա ինձ համար մարտահրավեր կլինի, ես կուսումնասիրեմ ոլորտներ, որոնց մասին չգիտեմ: Ես ավելի շատ կզբաղվեմ իմ բիզնեսով: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- Ռիո Ֆերդինանդի հետ զրույցում ասել է «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը։