
«Վան Գալը վատագույն մարզիչն է, չեմ հոգնի կրկնելուց». Դի Մարիա

Անխել դի Մարիան կրկին քննադատել է Լուի վան Գալին:
Ավելի վաղ «Բենֆիկայի» խաղացողը և Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպանը բազմիցս անվանել էր «Մանչեսթեր Յունայթեդի» և Հոլանդիայի հավաքականի նախկին մարզիչին իր կարիերայի վատագույնը։ Դի Մարիան հոլանդացի մարզչի հետ աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում» 2014-ից 2015 թվականներին։
Դի Մարիան և վան Գալը կրկին հանդիպեցին ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում, որտեղ Արգենտինան հաղթեց Հոլանդիային (2:2, 4:3՝ 11-մետրանոցներով):
«Լուի վան Գալը իմ երբևէ ունեցած վատագույն մարզիչն է: Ես երբեք չեմ հոգնի սա կրկնելուց:
Մենք նրանց հաղթեցինք 11 մետրանոցներով, չնայած նա ասաց, որ չենք անի: Նա ամեն ինչ գիտի։ Դե, նա կուլ տվեց իր խոսքերը, քաղաքավարի ասած»,- ասել է Անխելը Netflix-ի վավերագրական ֆիլմում: