Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 74-ամյա Գ․ Հ․-ն է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպան է եղել՝ կամրջից ցած նետվելու միջոցով։
Մահացածի մարմինը փրկարարները պատգարակով մոտեցրել են դիատարին։ Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դին տեղափոխելուց հետո հրշեջները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։