
ՃՏՊ Արարատյան փողոցում․ կա զոհ

Ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 14-ին, ժամը 08:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1993 թ․) բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին։ Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, վարորդ Ս․ Դ․-ին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։