Բաժիններ՝

Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Kia Sorrento»-ն. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Kia Sorrento» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու փրկարարները։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, իսկ փրկարարներն էլ հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականներն ոը տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս