Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարարի հետ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Ցըգե Յոշիֆումի հետ:
Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը։
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ:
Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովմանը՝ Արմեն Գրիգորյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերակատարությունը: Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում Հայաստան-Ճապոնիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: