Բաժիններ՝

Լուկաշենկոն Իրանի նախագահին հրավիրել է Բելառուս

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։

BelTA գործակալությունը հաղորդում է, որ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն Բելառուս այց կատարելու հրավեր է փոխանցել Իրանի իր պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանին։

«Իրանի ժողովուրդը բոլորովին վերջերս մեծ դժբախտություն ապրեց. զոհվեց ձեր նախագահը: Բայց դուք արիաբար անցաք այս շրջանը, դուք ընտրեցիք նոր նախագահ: Ես ձեզ շնորհավորում եմ այդ կապակցությամբ և ցանկանում եմ, որ ձեր նախագահին փոխանցեք, որ մենք նրան սպասում ենք Բելառուսում», – ասել է Լուկաշենկոն Ահմադիանին։

Mehr գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Բելառուս է մեկնել իր պաշտոնակցի հրավերով։ Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկման օրակարգում են երկկողմ հարաբերությունների բարելավումը՝ մասնավորապես տնտեսության ոլորտում։Բելառուս այցից առաջ Ահմադիանը Ռուսաստանում էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30