Բաժիններ՝

Boeing-ի ամերիկյան գործարանների աշխատակիցները գործադուլի են դուրս եկել

Ամերիկյան խոշորագույն ավիաարտադրող Boeing ընկերության մի շարք գործարանների աշխատակիցները դուրս են եկել գործադուլի այն բանից հետո, երբ աշխատողների 96 %-ը կողմ է քվեարկել նման նախաձեռնությանը։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ գործադուլի պատճառով դադարեցվել է ավիաարտադրողի ամենալավ վաճառվող ինքնաթիռի արտադրությունը, մինչ ընկերությունը պայքարում է արտադրության ձգձգումների և աճող պարտքերի դեմ։

Սա Boeing-ի աշխատակիցների առաջին գործադուլն է 2008 թվականից ի վեր։ Սիեթլի և Փորթլենդի գործարանների շուրջ 30 000 աշխատողներ, որոնք արտադրում են Boeing 737 MAX և այլ ինքնաթիռներ, ստորագրել են ընկերության հետ գործարք կնքելու առաջարկը և կողմ են արտահայտվել գործադուլին։

Boeing-ը սեպտեմբերի 12-ին հայտարարել է, որ քվեարկությունը ցույց է տալիս, որ աշխատակիցներին ներկայացնող IAM արհմիության հետ ձեռք բերված նախնական համաձայնությունն ընդունելի չէ միության անդամների համար։ Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է աշխատավարձի 25 %-ով բարձրացում, 3000 ԱՄՆ դոլարի բոնուս, սակայն աշխատողներն ի սկզբանե պահանջում էին աշխատավարձի բարձրացում 40 %-ով։ 2008 թվականին Boeing-ի աշխատակիցների գործադուլի պատճառով գործարանները փակվել էին 52 օրով, ընկերությունը կրել էր օրական մոտ 100 միլիոն դոլարի վնաս։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30