Բաժիններ՝

Ավստրալիան կշարունակի զենքի առևտուրն Իսրայելի հետ՝ չնայած ցույցերին

Ավստրալիան կշարունակի զենքի առևտուրն Իսրայելի հետ, ինչպես նաև հրեական պետությունից սպառազինության անհրաժեշտ համակարգեր կգնի: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մառլզը։ 

Նախարարի խոսքով՝ Կանբերան «կշարունակի սպառազինության համակարգեր գնել Իսրայելից՝ չնայած առևտուրը դադարեցնելու պահանջներին»։ «(Խմբ.՝ Ավստրալիայի վարչապետ) Ալբանիզի կառավարությունն այժմ ավարտում է բանակի հետևակի մարտական ​​մեքենաների գնումը, որոնցում օգտագործվում են իսրայելական Elbit ընկերության տեխնոլոգիաները, և դա ոչ ոքի համար գաղտնիք չէ:

Մենք որոշում չենք ընդունել Իսրայելի հետ համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ և կշարունակենք ձեռք բերել սպառազինության և պաշտպանության լավագույն համակարգերը մեր զինվորների համար», – Մառլզի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նախարարի հայտարարությունը հնչել է Մելբուռնում անցկացվող լայնածավալ հակապատերազմական ցույցերի ֆոնին։ Կազմակերպիչների տվյալներով՝ ակցիաներին մասնակցում է ավելի քան 3000 մարդ:

Ցուցարարները դեմ են հանդես գալիս սեպտեմբերի 11-13-ը Մելբուռնում անցկացվող զենքի International Land Defence Exposition ցուցահանդեսին և պահանջում, որ Ավստրալիայի իշխանությունները դադարեցնեն Իսրայելի հետ առևտուրը, ինչպես նաև էմբարգո դնեն սպառազինությունների արտահանման վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս