Սուրեն Պապիկյանը հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարարի հետ
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Չինաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ։
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 12-ին հանդիպել եմ ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ:
Հանդիպման ընթացքում կարևորել ենք երկու երկրների միջև բարձր մակարդակով հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում։
Նաև ընդգծել ենք, որ վերջին տարիների ընթացքում ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել՝ ընդգրկելով նոր ուղղություններ։
Պատրաստակամություն ենք հայտնել Հայաստան-Չինաստան համագործակցությունն էլ ավելի զարգացնելու, ներառյալ բարձրաստիճան շփումները երկու երկրների զինված ուժերի միջև։Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,-գրել է ՀՀ պաշտպանության նախարարը: