Բաժիններ՝

ՌԴ-ն և Իրանը կշարունակեն համագործակցությունը զգայուն ոլորտներում. Պեսկով

Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենազգայուն ոլորտներում: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ թեմայով հրապարակումները միշտ չէ, որ ճշմարիտ են։«Մենք տեսել ենք այդ հրապարակումը: Ամեն անգամ չէ, որ նման տեսակի տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով The Wall Street Journal-ի այն նյութը, ըստ որի Իրանը, ենթադրաբար, փոքր հեռահարության հրթիռներ է ուղարկել Ռուսաստան:

«Իրանը մեր կարևոր գործընկերն է, մենք զարգացնում ենք մեր առևտրատնտեսական հարաբերությունները, մենք զարգացնում ենք մեր համագործակցությունն ու երկխոսությունը բոլոր հնարավոր ոլորտներում, ներառյալ ամենազգայուն ոլորտները, և մենք կշարունակենք դա անել՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների»,- ընդգծել է Պեսկովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30