Բաժիններ՝

Չինաստանի նախագահը Պեկինում ընդունել է Իսպանիայի վարչապետին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում հանդիպում է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ առանց որևէ այլ մանրամասն հաղորդելու։

Մինչ այդ Սանչեսը հանդիպում էր ունեցել Չինաստանի իր պաշտոնակից Լի Ցյանի հետ՝ նշելով, որ Իսպանիան ցանկանում է ամրապնդել հարաբերությունները Չինաստանի հետ։ X սոցիալական ցանցում Սանչեսը հայտնել է հանդիպման մասին՝ նշելով, որ ցանկանում է «կամուրջներ կառուցել՝ միասին պաշտպանելու արդար առևտուրը»։

Սանչեսը Պեկինից կմեկնի Շանհայ, որտեղ օգոստոսի 10-ին և 11-ին կհանդիպի տեղի պաշտոնյաների և գործարարների հետ, ինչպես նաև կմասնակցի «Սերվանտեսի ինստիտուտ» մշակութային կենտրոնի բացմանը։

Xinhua գործակալությունը հաղորդում է, որ օգոստոսի 9-ին Սի Ծինփինը հանդիպում է ունեցել նաև Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30