Մի պայմանագրով հնարավոր չէ բոլոր հարցերը կարգավորել, մնացածը՝ հետագա բանակցություններին․ Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված խաղաղության պայմանագրում առկա կետերում հայ հասարակության համար տհաճ անակնկալներ չեն լինի։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ ճեպազրույցում։

«Ես չեմ ուզում առաջ անցնել և առանձին դետալներ բացահայտել, թեև շատ մեծ գաղտնիք էլ չի իրականում, բայց նաև բանակցային էթիկետը չեմ ուզում խախտել։ Մենք մեր հասարակությունից իսկապես գաղտնիք չունենք և տհաճ անակնկալներ էլ չունենք»,-ասաց նա։

Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանը Ադրբեջանին հանձնել է խաղաղության պայմանագրի 10-րդ խմբագրությունը, և գաղտնիք չէ, որ այդ խմբագրությունը մեծ հաշվով դառնում է ամբողջապես համաձայնեցված տեքստը։

«Դրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր։ Ըստ էության սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Տեքստի շուրջ այլևս անհամաձայնություն չկա»,–ասաց նա։

Նրա խոսքով` այլ բան է, որ ադրբեջանական կողմը երբեմն այլ նախապայմաններ կամ խնդիրներ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթացում։ Հայաստանի մոտեցումն այն է, որ օր առաջ Ադրբեջանի հետ ստորագրվի համաձայնեցված տեքստը։

«Իհարկե մի տեքստով, մի պայմանագրով բոլոր հարցերը հնարավոր չի լինի կարգավորել ։ Մնացածը կմնա հետագա բանակցություններին` երկուստեք հետաքրքրության դեպքում»,–ասաց նա։

Անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների միջև ստորագրված պայմանագրին, Միրզոյանը նշեց, որ դրա հիմքը Ալմա–Աթայի հռչակագիրն է և եթե այլ սկզբունք կամրագրվի խաղաղության պայմանագրում, ապա դա համապատասխանաբար կփոխվի։

«Փաստ է, որ այլ սկզբունք չկա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագծի 16 հոդվածներից 13-ը։ 3 հոդվածները համաձայնեցվել են մասնակի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30