Բաժիններ՝

Նալբանդյանում սպանություն եւ սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող տղամարդը որոնվում է. նա զինված է

Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ տեղեկությունների՝ նա զինված է։

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում ոստիկանությունից խնդրում են անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նալբանդյան գյուղում կրակոցներ են հնչել, մեկ ոստիկան է սպանվել, եւս մեկը վիրավոր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30