Վահագն Խաչատուրյանն այս դահլիճում գտնվելու իրավունք չունի. Էդգար Ղազարյան

Բուհերի քաղաքականացման ցայտուն օրինակ է այն փաստը, որը գրեթե բոլոր համալսարանների կառավարման խորհուրդների նախագահներ են դարձել իշխող քաղաքական կուսակցության անդամ կամ դրան աջակից քաղաքական գործիչներ։

Այս մասին այսօր ՀՊՏՀ խորհրդի նախագահի ընտրության ժամանակ նման տեսակետ հայտնեց թեկնածու Էդգար Ղազարյանը՝ շեշտելով.

 

«Դա վերաբերում է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին, որի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության հոդված 124-ի 4-րդ մասը սահմանում է, որ «Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք»։

Հատկանշական է, որ Սահմանադրությունը խախտվում է մի պաշտոնատար անձի կողմից, ով Սահմանադրության հոդված 123-ի 2-րդ մասին համապատասխան պարտավոր է հետևել Սահմանադրության պահպանմանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30