
Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով նոր հանդիպման օրը որոշված է

Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի (խմբ․ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան+Ռուսաստան, Իրան, Թուրքիա) նոր հանդիպման օրը որոշված է։
Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան՝ այդ մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Հստակ ժամկետ կա, դիվանագիտական ուղիներով այդ մասին կհայտարարվի»,-ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանդիպումը կայանալու է արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Հանդիպման վայրն այս անգամ լինելու է Թուրքիան։ 3+3 խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։
Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի,Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։
Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։