«Նոայի» հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի խաղերի համար
Ռուի Մոտան ներկայացրել է ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» հայտացուցակն ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի խաղերի համար:
«Նոայի» խաղացանկը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում այսպիսին է.
1. «Նոա» (Հայաստան) – «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա) ` հոկտեմբերի 3
2. «Ռապիդ» (Ավստրիա) – «Նոա» (Հայաստան)` հոկտեմբերի 24
3. «Չելսի» (Անգլիա) – «Նոա» (Հայաստան)` նոյեմբերի 7
4. «Նոա» (Հայաստան) – «Վիկինգուր» (Իսլանդիա)` նոյեմբերի 28
5. «Նոա» (Հայաստան) – ԱՊՕԵԼ (Կիպրոս)` դեկտեմբերի 12
6. «Բաչկա Տոպոլա» (Սերբիա) – «Նոա» (Հայաստան)` դեկտեմբերի 19
«Նոան» երեք տնային խաղերն էլ կանցկացնի Երևանի «Հանրապետական» ստադիոնում:
Մրցաշարի հիմնական փուլը կանցկացվի շվեյցարական համակարգով, բոլոր` 36 թիմերը կլինեն մեկ աղյուսակում: Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 6 հանդիպում, երեքական տնային և արտագնա:
1-8-րդ տեղերը զբաղեցրած ակումբները դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն էլ կանցկացնեն լրացուցիչ հանդիպումներ և կպայքարեն փլեյ-օֆֆի մյուս ուղեգրերի համար:
Հիշեցնենք, որ «Նոան» պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում: Ռուի Մոտայի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայում պայքարը սկսել էր որակավորման առաջին փուլից և երկխաղյա դիմակայություններում ուժեղ էր գտնվել հյուսիսմակեդոնական «Շկենդիայից» (2-0, 2-1), Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերեսից» (7-0, 0-0), Հունաստանի փոխչեմպիոն ԱԵԿ-ից (3-1, 0-1) ու Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկից» (3-0, 1-3)։