Բաժիններ՝

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն տրամադրել

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն տրամադրեն: Այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Նորվեգիայում կայացած մամուլի ասուլիսում։

«Ուկրաինան այժմ ավելի շատ ռազմական աջակցության կարիք ունի: Պատերազմին վերջ տալու ամենաարագ միջոցը Ուկրաինային ավելի շատ զենք տալն է», – ասել է նա՝ կոչ անելով դաշինքի երկրներին շարունակել Կիևին աջակցություն ցուցաբերելը:

Ստոլտենբերգը հերթական անգամ պնդել է, որ Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի, «և այդ իրավունքը չի ավարտվում Ռուսաստանի հետ սահմանին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30