Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 213 մլն դոլարի թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռներ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 162 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 213 միլիոն դոլար) գումարի թեթև բազմանպատակային հրթիռներ:

Այս մասին հայտարարություն է տարածել Բրիտանիայի կառավարությունը։

«Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հանդեպ նոր կառավարության պարտավորությունների շրջանակներում այս երկրին կմատակարարի 650 թեթև բազմանպատակային հրթիռներ՝ երկրի հակաօդային պաշտպանության կարողությունները ուժեղացնելու համար», – ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ հրթիռների առաջին խմբաքանակը կմատակարարվի մինչև այս տարվա վերջը։

Նոր փաթեթի մասին Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին կհայտարարի ԱՄՆ ռազմաօդային ուժերի Ռամշտայն բազայում Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի նիստի ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30