Բաժիններ՝

Իսրայելի ուժերը դուրս են եկել Ջենինից

Իսրայելական ուժերը դուրս են եկել Արևմտյան ափի Ջենին քաղաքից և այնտեղ գտնվող փախստականների ճամբարից՝ 10-օրյա գործողություններից հետո։ Այս մասին հայտնել է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը:

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ քաղաքում և ճամբարում իսրայելական ուժերի գործողության ընթացքում զոհվել է 21 մարդ։Իր հերթին, ականատեսներից մեկը Reuters-ին հայտնել է, որ իսրայելական ուժերը մեծ վնաս են հասցրել ենթակառուցվածքներին:

Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը Facebook-ում հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Իսրայելին Գազայի հատվածում իր դաժան ավերածությունները օկուպացված Արևմտյան ափ տեղափոխելու մեջ, ինչի մասին վկայում են իրավիճակը Ջենին և Տուլկարմ քաղաքներում և այնտեղ գտնվող փախստականների ճամբարներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30