
Արմեն Զոհրաբյանն ընտրվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կայացել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար, ՃԴ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը։ Օրակարգում ընդգրկված էր 2 հարց։
Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր ՃԴ տնօրենի ընտրությանը։ Նախարար Սանոսյանը հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել տնօրենի թեկնածու Արմեն Զոհրաբյանին, ով միաձայն քվեարկությամբ ընտրվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն։
Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել ՃԴ նախկին տնօրեն Գոռ Ավետիսյանին կատարած մեծածավալ աշխատանքի համար, ինչպես նաև Սերժիկ Պետրոսյանին` այս ճամանակահատվածում Ավետիսյանին փախարինելու համար։ Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար։
Օրակարգային երկրորդ հարցով ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել այս պահին հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը, դրանց կատարման ընթացքը։
Քննարկվել են ընթացիք աշխատանքային այլ հարցեր։