Զարուհի Բաթոյանն առաջարկում է սահմանել հայրերի օր, որը կնշվի հունիսի 17-ին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է սահմանել հայրերի օր, որը կնշվի հունիսի 17-ին: Պատգամավորը համապատասխան նախագիծը ներկայացրեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Նրա խոսքով՝ տոնը նպատակ ունի արժանին մատուցելու այն հայրերին, որոնք իրենց ներդրումն են ունենում երեխաների կայացման և զարգացման գործում: 

«Բացի այդ, սա կարևոր է նրանով, որ ներգրավված հայրությունը շեշտելու, ավելի կարևորելու խնդիր ունենք։ Խոսքը նաև երեխայի խնամքի, ընտանիքի կայացմանը նպաստելու մասին է: Ուզում ենք նաև իրավական խթան ունենալ, որովհետև գիտնականներն ապացուցել են, որ եթե հայրերը ներգրավված են, ապա երեխաներն ավելի քիչ խնդիրներ են ունենում, ավելի կայացած են լինում, հայրերն էլ իրենց հերթին ավելի զերծ են լինում վնասակար երևույթներից, ավելի երկար են ապրում»,-եզրափակեց Բաթոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30