Bloomberg. Իրանը կարող է սկսել բալիստիկ հրթիռներ մատակարարել Ռուսաստանին
Եվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ Իրանը մոտ ապագայում Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ կմատակարարի, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց:
Իրանն արդեն Ռուսաստանին է տրամադրել հարյուրավոր «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր, որոնք ամեն օր օգտագործվում են ռուսական զորքերի կողմից ուկրաինական քաղաքների վրա հարձակվելու համար:
Տարեսկզբին Reuters-ը հայտնել էր, որ Թեհրանը կարող է մոտ 400 բալիստիկ հրթիռ փոխանցել Մոսկվային։
Bloomberg-ի աղբյուրները չեն բացահայտել հնարավոր ժամկետները, հրթիռների տեսակը կամ առաքման մասշտաբները, որոնցից մեկը ենթադրում է, որ մատակարարումները կարող են սկսվել մի քանի օրվա ընթացքում:
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի դաշնակիցները բազմիցս զգուշացրել են Թեհրանին չդիմել նման քայլի, և դիվանագիտական ջանքեր են գործադրել դա կանխելու համար, նշում է գործակալությունը։
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը անմիջապես չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին: Իրանի արտաքին գործերի նախարարությունը և ՄԱԿ-ում նրա առաքելությունը նույնպես չեն արձագանքել լրագրողների խնդրանքներին։