Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել  է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ՊԳԿ միջև ընթացիկ համագործակցության և վերջինիս ընդլայնման հարցերի:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է ակտիվ քայլեր՝ միտված պարենային անվտանգության ապահովմանը, գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված նորարարությունների առավել արդյունավետ օգտագործմանը:

Հիշատակելով ՊԳԿ աջակցությամբ մշակված 2020-2030թթ. ռազմավարությունը և արդեն իսկ իրականացվող ծրագրերը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է հայկական կողմի հետաքրքրվածությունը համատեղ ջանքերով նպաստել փոխգործակցության հետագա խորացմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30