
Հայաստանը ներկայացնող հրաձիգները մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանը ներկայացնող հրաձիգները պայքարել են 50մ մրցատարածությունում։
Ինչպես հայտնեցին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, Հայաստանի թիմը անմասն չի մնացել մեդալային պայքարից.Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան եռյակը 50մ վազող թիրախ կանանց թիմային պայքարում 1658 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։
Գոռ Խաչատրյանը երիտասարդների անհատական պայքարում 568 միավորով նվաճեց բրոնզե մեդալ։
Երիտասարդների թիմային պայքարում Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան եռյակը 1495 միավոր արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։